տուն Քաղաքական Միջազգային Ճապոնական տնտեսությունն աննախադեպ վերելք է ապրում

Ճապոնական տնտեսությունն աննախադեպ վերելք է ապրում

168
0

nikkei

Գործարար ակտիվության ճապոնական Nikkei ինդեքսը երեկ հասել է աննախադեպ վերելքի։

Վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ 225 առաջատար ընկերություններ ներառող ինդեքսը հասել է 20.000 կետի։ Սրա պատճառը ազգային արտարժույթի ցածր փոխարժեքն է, ինչը թույլ է տալիս ճապոնացի արտահանողներին ավելի մեծ ծավալների արտահանում իրականացնել։ Փորձագետները նաև հույս են հայտնում, որ սա թույլ կտա Ճապոնիային դուրս գալ երկարատև տնտեսական լճացումից։

Միաժամանակ մտահոգություն է հայտնվում տնտեսության չափից ավել «տաքացման» մասին, ինչը կարող է հանգեցնել ինդեքսների կտրուկ անկմանը։