տուն Քաղաքական Միջազգային Ճապոնական հրաբուխը ավելի է ակտիվացել

Ճապոնական հրաբուխը ավելի է ակտիվացել

100
0

mount-ontake

Ճապոնական Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով զոհված առնվազն 24 լեռնագնացների մարմինների որոնումը կրկին հետաձգվել է նոր ժայթքման հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ Օնտակեն ավելի շատ մոխիր, ծուխ ու քար է ժայթքում, քան նախկինում։

Հիշեցնենք, որ Օնտակեի անսպասելի ժայթքման հետևանքով սարի վրա զոհվել է առնվազն 36 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։