տուն Լուրեր Ճապոնացիները սկսել են մարդու օրգաններով կենդանիներ աճեցնելու գիտափորձեր

Ճապոնացիները սկսել են մարդու օրգաններով կենդանիներ աճեցնելու գիտափորձեր

204
0

Ճապոնացի գիտնականին ի վերջո թույլատրվել է գիտափորձեր անցկացնել, որոնց վերջնական նպատակը կենդանիների մարմնում մարդու օրգաններ և կենսահամակարգեր աճեցնելն է:

Ճապոնիայի կառավարությունը աջակցել է կենդանիների սաղմ աճեցնելու նախագծին: Այդ սաղմերը պարունակում են մարդու բջիջներ, որոնք հետագայում փոխպատվաստվելու են փոխնակ էգերին:

Նախագծի ղեկավարն է Հիրոմիցու Նակաուչին, որն ուզում մարդու ենթաստամոքսային գեղձ աճեցնել այնպիսի կրծողների օրգանիզմի ներսում, ինչպիսիք առնետներն ու մկներն են:

«Իհարկե, մենք չենք սպասում, որ առաջին անգամից կստացվի օրգաններ աճեցնել, սակայն դա հնարավորություն կտա մեր աշխատանքը էլ ավելի  առաջ մղել՝ հիմնվելով նոու հաուի  վրա»,- պատմել է գիտնականը «Ասախի Սիմբուն» ճապոնական թերթի հետ զրույցում: