Տոկիոյում ներկայացվել է գենամոդիֆիկացված մետաքսից կարված հագուստ, որը լուսարձակում է մթության մեջ, հաղորդում է news.rambler.ru-ը: Նոր կտորը ստեղծվել է Ագրոկենսաբանական գիտությունների ազգային ինստիտուտի գիտնականների կողմից:
Լուսարձակող մետաքս ստանալու համար ճապոնացի գիտնականները կենսալյումինեսցենտային մեդուզայի գեները ներդրել են շերամի որդի ԴՆԹ-ի մեջ:
Երկնագույն լուսավորման դեպքում նոր մետաքսը կանաչ գույն է ստանում:
Հավաքածուն ներկայացվել է Sputniko անվամբ: