տուն Քաղաքական Միջազգային Ճապոնացի և հորդանանցի պատանդի դիմաց իսլամիստները պահանջում են՝ բանտերից ազատ արձակել 27...

Ճապոնացի և հորդանանցի պատանդի դիմաց իսլամիստները պահանջում են՝ բանտերից ազատ արձակել 27 ահաբեկչի

113
0

1422296404017

«Իսլամական պետություն» խմբավորումը պահանջել է հորդանանյան բանտերից ազատ արձակել 27 ահաբեկչի, ինչի դիմաց իրենք կազատեն ճապոնացի պատանդ Կենձի Գոտոյին և հորդանանցի օդաչուին, ում ինքնաթիռը կործանվել էր Սիրիայի տարածքում դեկտեմբեր ամսին։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։

Գործակալության հաղորդած տվյալներով՝ ԻՊ-ն Հորդանանի իշխանություններին է փոխանցել մի ցուցակ, որում կա 27 անուն։ Նրանց մեծ մասը մահապատժի է դատապարտվել ահաբեկչության համար։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իսլամիստները մահապատժի էին ենթարկել ճապոնացի մեկ այլ պատանդ Հարուն Յուկավային։