ճապոնական Nendo ստուդիայի դիզայներ Օկի Սատոն ապացուցել է, որ շոկոլադի համը կապված է ոչ միայն նրա բաղադրիչներից, այլլ նաև ձևից։
Որպես ապացույց՝ նա ստեղծել է ChocolateTexture կոնֆետների հավաքածու, որում կա 9 ձևի շոկոլադ։ Նրանք բոլորը պատրաստված են նույն տեսակի շոկոլադից, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի յուրօրինակ համ։ Կլորակների, սուր անկյունների, խորանարդիկների, հարթ մակերեսով կոնֆետները տարբեր համային զգացողություններ են առաջացնում մարդու մոտ՝ ռեցեպտորների հետ շփման ժամանակ։
Ցավոք, այս տեսակի շոկոլադները արտադրվել են սահմանափակ քանակությամբ և հասանելի չեն բոլոր նրանց, ովքեր կցանկանային ստուգել ճապոնացի դիզայների պնդումները։