Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ անվնակարգում առաջադրված աշխատանքների շարքում է նաև Ջեյմս Մարշի «Ամեն ինչի տեսություն» (անգլ.՝ The Theory of Everything) կինոժապավենը:
Այն պատմում է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդության և ֆիզիկայում նրա հաջողությունների մասին: Անհուսալի թվացող վիճակում նրան գոտեպնդում և իր կյանքի 30 տարիները նրա կողքին է անցկացնում Քեմբրիջի համալսարանի ուսանողուհի Ջեյն Ուայլդ Հոքինգը:
Ֆիլմը հիմնված է ֆիզիկոսի կնոջ «Ճանապարհորդելով դեպի անսահմանություն. Իմ կյանքը Սթիվենի հետ» հուշագրության վրա: