տուն Լուրեր Ճանապարհների վիճակը հունվարի 22-ի դրությամբ

Ճանապարհների վիճակը հունվարի 22-ի դրությամբ

132
0

selim25

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: