«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է եվրոպական երկրներում ճանապարհների անվտանգության վարկանշային աղյուսակը:
Հայաստանն, այս առումով, ստորին տասնյակում է` ճանապարհների անվտանգության ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը: Հայաստանում ամեն 100 հազար բնակչին բաժին է ընկնում 18,1 մահ: Ավելի անմխիթար է Ռուսաստանի ճանապարհային անվտանգությունը, ուր այս ցուցանիշը կազմում է 18,6 մահ:
Վատագույն տասնյակում են Վրաստանը, Բոսնիան, Մոնտենեգրոն, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան:
Ամենաանվտանգը Իսլանդիայի ճանապարհներն են: Այստեղ ամեն 100 հազար բնակչին բաժին է ընկնում 2,8 մահ: Նրան հաջորդում է Շվեյցարիան (3 մահ), Մեծ Բրիտանիան` 3,7 մահ: