տուն Քաղաքական Միջազգային Ճանաչումը կհանգեցնի կարգավորմանը․ Քերին՝ արաբա-իսրայելյան հակամարտության և Պաղեստինի ճանաչման վերաբերյալ

Ճանաչումը կհանգեցնի կարգավորմանը․ Քերին՝ արաբա-իսրայելյան հակամարտության և Պաղեստինի ճանաչման վերաբերյալ

86
0

U.S. Secretary of State John Kerry testifies at the Senate Foreign Relations Committee while on Capitol Hill in Washington

Պաղեստինի տարածքներում հերթական բնակավայրերի կառուցումը խափանում է Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ այս հարցը նշելով որպես «Իսրայելի հետ մարտավարական տարաձայնություն»։

Այո, մենք (Իսրայելն ու ԱՄՆ-ն) մարտավարական որոշ հարցերում կունենանք տարաձայնություններ, այդ թվում՝ բնակավայրերի հարցով, սակայն այս հացում միջազգային շատ խաղացողների հետ միակարծիք ենք։ Նման պահվածքը խափանում է խաղաղ կարգավորումը, մեկուսացնում է Իսրայելին համաշխարհային հանրությունից», — ասել է Քերին Բրուքինգսի ինստիտուտի կողմից կազմակերպված «Սաբան» խորհրդաժողովում։

«Բայց մի կասկածեք. մեր երկրների միջև կապերն անքաքտելի են, ինչպես նաև մեր հաստատակամությունն ապահովելու է Իսրայելի անվտանգությունը», — ասել է Քերին՝ միաժամանակ նշելով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն իրենց տարաձայնությունների մասին միշտ բաց են խոսում։

Նրա խոսքերով՝ խաղաղության հասնելը հնարավոր է երկու պետությունների՝ Պաղեստինի և Իսրայելի գոյության դեպքում։