Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է ճամփորդության համար ամենավտանգավոր երկրների ցանկը:
Մասնավորապես, բրիտանահպատակներին խորհուրդ է տրվում զերծ մնալ շուրջ 60 երկրներ այցելելուց:
Սև ցուցակում են Իրաքը, Եմենը, Գազայի հատվածը, Աֆղանստանը, Սիրիան, Լիբիան, Սուդանը, Կոնգոն, Սոմալին, Եթովպիան, Ուկրաինայի Լուգանսկն ու Դոնեցկը, Թուրքիայի , Քենիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի որոշ շրջաններ: