Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 11-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Իջեւան ավտոճանապարհին՝ Այգուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթեւեկությանը. անհրաժեշտ է օգնություն
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ճամբարակ-Իջեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 150 խմ)՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ «Ճամբարակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները կվերսկվեն առավոտյան: