Երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի՝ 47-ամյա Ա. Ավետիսյանն է, ով հվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճի «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրից։
Պարզվել է, որ նույն օրը , ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի հետ նշված ռեստորանային համալիրում անհիմն վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Պապյանը, ով սպասքի դանակով հարվածել է Ա. Ավետիսյանի գլխին, իսկ հետո սպանության սպառնալիքներ տվել նրա հասցեին։
Փաստի առթիվ ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Հ. Պապյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Տուժած Ա. Ավետիսյանը Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկի տնօրենն է: