Այս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները: Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում: Հետազոտության արդյունքների մասին այս պահին ոչինչ չենք կարող ներկայացնել: Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»:
Մանրամասներն՝ այստեղ: