Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ասաց, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման մեջ կասկածվող անձն ազատ է արձակվել, քանի որ ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ:
Պատասխանելով այն հարցին, թե որևէ պաշտոնյային վիրավորելը կարո՞ղ է հիմք հանդիսանալ մարդուն ծեծելու համար, Կոստանյանը պատասխանեց.
«Որևէ անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն անթույլատրելի են, իսկ խոսքի ազատությունը միշտ պետք է տարբերել վիրավորանքից: Խոսքի ազատությունը չպետք է շփոթել վիրավորանքի կամ զրպարտության հետ, այն չպետք է անցնի վիրավորանքի շեմը: Քննությունը կպարզի, թե դա ինչի հետևանք էր: Ծեծը, անկախ շարժառիթից, հանցագործություն է»: