Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելը: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Որոշվել է քրեական գործ չհարուցել՝ հանցադեպի բացակայության պատճառով», -ասաց Օհանջանյանը:
Հիշեցնենք, ՔՈ կուսակցությունը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազությանը, պահանջելով քերական գործ հարուցել ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, քանի որ վերջինս, ըստ կուսակցության պնդումների զբաղվում է գործարարությամբ՝ լինելով ԱԺ պատգամավոր: Գլխավոր դատախազությունը ՔՈ դիմումը ուղարկել էր ՀՔԾ՝ ընթացքը որոշելու համար: