տուն Լուրեր Ծառուկյանը կապ չունի Գայանե Սողոմոնյանին աշխատանքից ազատելու հետ

Ծառուկյանը կապ չունի Գայանե Սողոմոնյանին աշխատանքից ազատելու հետ

119
0

72.thumb

Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքից ազատեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, որը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ, պատգամավոր, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է:

Այս կապակցությամբ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է իբր նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել աշխատանքից հեռացնել Գայանե Սողոմոնյանին:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ստոր սուտ համարեց տարածվող տեղեկատվությունը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Գայանե Սողոմոնյանն ինքն է ասել, թե ինչու է դուրս եկել աշխատանքից և մնացած վարկածները զուտ զրպարտություն են, որը որոշ լրատվականների մոտ արդեն ժանր է դարձել:

Հետաքրքիր է, որ լրատվականը նման ապատեղեկատվություն տարածելով հաշվի չի առել այն հանգամանքը, որ Իշխան Զաքարյանը՝ Գագիկ Ծառուկյանի թիմակիցն է և դժվար է պատկերացնել, որ Ծառուկյանը կգնա նման քայլի: Եվ հետո դժվար է պատկերացնել, որ երկրի նախագահը և խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարները կարող են քննարկել քաղաքի հանրակրթության վարչության պետին աշխատանքից ազատելու հարցը: