տուն Լուրեր «Ծառուկյան» խմբակցությունն ու «Ելքը» ստորագրահավաք են սկսել

«Ծառուկյան» խմբակցությունն ու «Ելքը» ստորագրահավաք են սկսել

116
0

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» ու «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են սկսելու՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն ընդունելու համար: Այս մասին ՀՀ ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր «Ծառուկյան դաշինքը» «Ելքի» հետ կազմակերպում է ստորագրահավաք, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ-ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների եւ մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն իր չմասնակցելով տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագծի ընդունումը: