տուն Լուրեր «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածուներ հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից

«Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածուներ հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից

141
0

18336551_1514829135255753_375267442_n-500x375

«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա ընթերցեց այդ 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան եւ Արտյոմ Ծառուկյան:

Մուկուչյանի խոսքով` ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներից միայն մեկն է եղել նոտարական վավերացմամբ` Նապոլեոն Ազիզյանի դիմումը: Մյուսները ցանկություն են հայտնել ներկա լինել ԿԸՀ նիստին:

Տիգրան Մուկուչյանը հերթով ընթերցեց դիմումները:

Մասնավորապես, Խաչիկ Մանուկյանը խնդրեց իրեն ցույց տալ ինքնաբացարկի դիմումը, քանի որ մինչ այդ նա հայտարարել էր, թե ինքնաբացարկի դիմում չի գրել:

Նշենք, որ պատգամավորներից մի քանիսը ներկա էին նիստին, մյուսների փոխարեն ներկայացել էին ներկայացուցիչները: