տուն Լուրեր «Ծառուկյան» դաշինքի առաջարկի նկատմամբ Կառավարությունը ձեռնպահ է

«Ծառուկյան» դաշինքի առաջարկի նկատմամբ Կառավարությունը ձեռնպահ է

102
0

Karavarutyan-nist6-1

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց ձեռնպահ մնալ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե  խոսքը վարձակալությամբ տրված մեքենաներին է  վերաբերում: Նա նշեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկը Վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքում կարգավորված է, և  քանի որ օրերս Ազգային ժողովում ներկայացվելու է նոր օրենսգիրքը, առաջարկեց ձեռնպահ մնալ:

Նշենք, որ պատգամավորների ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է, որ սույն փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրա­վա­­բանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատաս­խանատվու­թյան այն դեպքում, երբ իրավախախտում չի կատարել: Համաձայն գործող օրենքի՝ տրանս­պոր­­տային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ ան­­հատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փո­խա­րեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը ՝վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը: Սա արդեն ինքնին հանդիսանում է մարդու իրավունք­նե­­րի խախտում: Այսինքն` ապացուցելով նույ­նիսկ, որ իրավախախտում կա­տա­րողը տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռ­նարկա­տե­րը չէ, միևնույն է` մեկ այլ օրեն­քով նրա վրա է դրվում վարչական ակտի վճարման պար­տա­կա­նությունը: «Մինչդեռ օրենք­ները մշակելիս և ընդունելիս պետք է հնարավարություններ ստեղ­ծենք մանր և միջին ձեռ­նարկատիրության զարգացման համար, որոնց թվին են դասվում նաև տրանսպորտային միջոցները վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող կազմ­ակ­ե­պու­թյուն­ները, նպաստենք, այլ ոչ թե սահմանափակենք նրանց գործունեության ընդլայնումը»: