Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահեմտ Դավութօղլուն՝ Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին՝ ինչպես «նրա տարածքների ամբողջական ազատագրումից, այնպես էլ դրանից հետո»։ Վարչապետի խոսքերով՝ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ աշխատելու են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Նա ափսոսանք է հայտնել, որ ոչ բոլոր երկրներն են հասկանում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության արժեքը տարածաշրջանի համար։ «Մենք տարբերութոյւն չենք դնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ծառայել Ադրբեջանին նշանակում է ծառայել Թուրքիային, և ընդհակառակը», — ասել է նա։