տուն Լուրեր Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Սոնա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Սոնա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր

146
0

1

Շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց մինչև 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սոնա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Սպլիտում ընթանալիք ստուգատեսում 18-ամյա մարզուհին հրում վարժությունում բարձրացրեց 126 կգ, իսկ պոկում վարժությունում 101 կգ (երկամարտի 227 կգ արդյունք):

Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Մարիա Վոստրիկովան:

Վաղը Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):