տուն Լուրեր Ծանրամարտի Եվրոպայի 2016 թ-ի առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի ամբողջ կազմով

Ծանրամարտի Եվրոպայի 2016 թ-ի առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի ամբողջ կազմով

71
0

canramartՆորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք  Ծանրամարտի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ամբողջ կազմով:

ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, Հայաստանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 8-16-ը: