ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր նոր տեղակալին: Ֆեյսբուքի իր էջում Աղաջանյանը գրել է.
«Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին՝ Ծովինար Սողոմոնյանին:
Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետեւ աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017 թվականից վարչության պետի պաշտոնը: 2013 թ. կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Երկար տարիներ զբաղվել է շախմատով՝ համալսարանական տարիներին հանդես գալով նաեւ ԵՊՀ-ի կանանց թիմում:
Պայծառ Ծովինար
Նոր Հայաստան»։