Ծաղկաձորում ընթացող «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ինը տուրից հինգն արդեն խաղացվել է:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր A խմբում (69 մասնակից) 4.5-ական միավորով առաջատարներ են Վիտալի Բերնադսկին (Ուկրաինա) և Մարին Բոսիոսիչը (Խորվաթիա):
Չորս միավորով երրորդ տեղում է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:
Այսօր կկայանա վեցերորդ տուրը: «Ծաղկաձոր օփենը» կավարտվի դեկտեմբերի 1-ին: