տուն Լուրեր Տավուշի սահմանագոտու բնակչին դատում էին ընկերոջ օրինական զենքի համար

Տավուշի սահմանագոտու բնակչին դատում էին ընկերոջ օրինական զենքի համար

102
0

Achajur

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում  գտնվող իր տանը ապօրինի  պահել  որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի « Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք  հանդիսացող 11 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ: Ա. Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի 1-ին մասով(«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»), նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ամբողջական հոդվածը` aravot.am