Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին ժամը 07.00-ից մինչև մայիսի 31-ի ժամը 16.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքների, Գետահովիտ, Աչաջուր, Սևքար, Գանձաքար, Խաշթառակ, Ազատամուտ, Այգեհովիտ, Սարիգյուղ, Լուսաձոր, Կայան ավան, Վազաշեն, Ակնաղբյուր, Ծաղկավան, Լուսահովիտ, Դիտավան, Ենոքավան, Վարագավան, Չինչին, Վերին Ծաղկավան, Չորաթան, Պառավաքար, Նորաշեն, Մովսես, Այգեպար, ՆերքինԿարմիր Աղբյուր, Այգեձոր, Տավուշ, Արծվաբերդ, Չինարի, Վերին Կարմիր Աղբյուր, Նավուր համայնքների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: