տուն Լուրեր Տավուշի մարտական դիրքում զինվոր է զոհվել

Տավուշի մարտական դիրքում զինվոր է զոհվել

78
0

zinvor1-600x399-563x375Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին այսօր՝ մարտի 1-ին զինվոր է զոհվել։

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։

Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։