Հունիսի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Տավուշ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթբետոնե էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: