Մեր քաղաքի ամենագեղեցիկ զույգերից մեկի` դերասաններ եւ դաջվածքների մասնագետներ Լիդիայի եւ Գագիկի առաջնեկը ծնվել է այս տարի օգոստոսի 8-ին: Տղային կոչել են պապիկի անունով` Էդուարդ: Օրեր առաջ զույգը կնքել է որդուն Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Խորհրդավոր միջոցառմանը մասնակցել են Լիդիայի եւ Գագիկի երիտասարդ ընտանիքի ընկերները` հինականում շոու-բիզնեսի ներկայացուցիչները: