տուն Լուրեր Թաթոյանը կդառնա՞ անհաջող կադր

Թաթոյանը կդառնա՞ անհաջող կադր

93
0

tatoyan ՀՀԿ թեկնածուին՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին սկսեց ներկայացնել հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Ապա ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  նրան հարց ուղղեց, նշելով, որ օմբուդսմենի նախկին երեք թեկնածուների դեպքում նույն ձևակերպումն է եղել, որ իշխանության դրածոն են ու նրանք դարձան իշխանության համար անհաջող կադր ու տարբեր իրավիճակներում հրաժարական տվեցին պաշտոնից. «Ի՞նչ երաշխիքներ պետք է ունենա պարոն Թաթոյանը, որ նրա թեկնածությունը անհաջող կադր դառնալու հեռանկարից զերծ մնա»: Ներկայացնելով ՄԻՊ-ի իր տեսլականը` Թաթոյանն ասաց, թե շատ կարևոր է երկխոսության ապահովումը պետական մարմինների հետ, հաշվետվողականությունը և արագ արձագանքումը ցանկացած խնդրին: «Պետք չէ բացառել քննադատությունը, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ: Ընտրվելու դեպքում գիտակցում եմ, որ լուրջ մարտահրավերների եմ հանդիպելու. այդ մարտահրավերները ժամանակի ընթացքում փոփոխվող են, այդպիսի մարտահրավերների սովոր եմ»,- ասաց Թաթոյանը և ընդգծեց, որ ՄԻՊ-ում աշխատանքային փորձ ունի: Այնտեղ աշխատել է 2004 թվականին: