տուն Լուրեր Տաթեւի վանքի մոտ ՌԴ քաղաքացին օդապարիկով վայրէջք կատարելիս ընկել է

Տաթեւի վանքի մոտ ՌԴ քաղաքացին օդապարիկով վայրէջք կատարելիս ընկել է

89
0

default

Հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի  Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:

Համալիրի տարածքում հերթապահություն իրականացնող Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը 1982 թ. ծնված Ն. Բ.-ին (Շվեդիայի Թագավորության քաղաքացի) ցուցաբերել է առաջին օգնություն. տուժածը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ:

***

Հունիսի 8-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 7 շենքի բակարաններից մեկի (7-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Ք.-ին (ծնված 1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: