տուն Լուրեր Տասնյակ ռուսաստանցիներ են մահացել Անթալիայում

Տասնյակ ռուսաստանցիներ են մահացել Անթալիայում

93
0

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Օլեգ Ռոգոզան հայտարարել է, որ 2019-ին արձանագրվել է Անթալիա հանգստանալու եկած ռուսաստանցիների մի քանի  տասնյակ մահվան դեպքեր: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Նրա խոսքով՝ դա կապված  է նրա հետ, որ ռուսաստանցիները  մեկնելուց առաջ ոչ միշտ  են կարողանում համարժեք գնահատել իրենց առողջական վիճակը:

Նա նշել  է, որ սա նախևառաջ վերաբերում է տարեց մարդկանց, որոնք տանջվում են քրոնիկական հիվանդություններից, որոնք սրվում են տապի պայմաններում:

Հյուպատոսը նաև  հավելել է, որ զբոսաշրջիկները չարաշահում են ոգելից խմիչքները, ինչպես նաև անհոգ են պահում  իրենց ծովում և էքսկուրսիա մեկնելիս:

Գլխավոր հյուպատոսը կոչ է արել ռուսաստանցիներին ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ: