տուն Լուրեր Տասնյակ պայթյուններ ու հրդեհներ ԱՄՆ-ում

Տասնյակ պայթյուններ ու հրդեհներ ԱՄՆ-ում

105
0

ԱՄՆ Բոսթոն քաղաքից դեպի հյուսիս երեկ երեկոյան միանգամից մի քանի քաղաքներում տեղի են ունեցել տասնյակ պայթյուններ ու հրդեհներ, որոնք հասել են մեծ չափերի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:  Ըստ աղբյուրի՝  պատճառը  գազատարի վթարն էր:

Դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան զոհերի և տուժածների մասին: Տեղական Eagle Tribune պարբերականը հայտնել է, որ Լոուրենսում բնակելի շենքի պայթյունի ժամանակ մի քանի մարդ է տուժել: Պարբերականը պատահարի մանրամասներ չի հրապարակել: Իշխանությունների տվյալներով՝ բացառվում է դիտավորյալ հրկիզման վարկածը:

Նահանգի ոստիկանության ամփոփագրում նշված է, որ «դեռևս վաղ է խոսել պատճառների մասին»: Սակայն մի քանի տեղական պարբերականներ նշում են գազատարի հնարավոր վթարի մասին: Առաջին պայթյունն առաջացրել է գազատարում «ավելցուկային ճնշումը», հայտնել է WBZN հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ հրդեհների ու պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել 3 քաղաքներում, որոնք գտնվում են Բոսթոնից մոտ 40 կմ հյուսիս՝ Լոուրենսում (20-ից մինչև 25 հրդեհ և պայթյուն), Անդովերում (20 հրդեհ) և Հյուսիսային Անդովերում (25 հրդեհ): Տուժած քաղաքների իշխանությունները մարդկանց կոչ են արել տանը գազի հոտ զգալու դեպքում շտապ լքել կացարանները մինչև հետագա հրահանգ ստանալը: