Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր բողոքի զանգվածային ակցիաներ են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ:Ոստիկանությունից հայտնել են, որ Ռաուտատիենտորի կայարանամերձ հրապարակում շուրջ 30 հազար մարդ է հավաքվել, որոնք եկել են արտահայտելու իրենց դժգոհությունը աշխատավորների հաշվին խնդիրները լուծելու կառավարության մտադրությունից:
Բացի դրանից այսօր տրանսպորտի ու արդյունաբերության աշխատողները գործադուլներ են անում: Երկրում կաթվածահար են եղել փայտամշակման, թղթի, մետաղամշակման, շինարարական կազմակերպությունների աշխատանքները: Ցույցի են ելել նաև նավաստիները, փոստային բաժանմունքների աշխտողները, պետծառայողներն ու նույնիսկ ոստիկանները:
Ցույցերը կազմակերպել են խոշորագույն 3` SAK, Akava и SKKT արհմիությունները, որոնք միավորում են 2,2 մլն աշխատողների: 12 ժամով կանգնեցվել է երկաթուղային ու ավտոբուսային հաղորդակցությունը, դադարեցվել է ինքնաթիռային սպասարկումն օդանավակայաններում, չի աշխատում հասարակական տրանսպորտը:
Պատճառը կառավարության` պետաշխատողների արձակուրդը 8 օրով, հիվանդության, արտաժամյա աշխատանքի ու հանգստյան օրերին աշխատելու դիմաց փոխհատուցումները կրճատելու որոշումն է: Նախարարների կաբինետը նման որոշումը բացատրում է տնտեսության մրցունակությունը բարձրացնելու ցանկությամբ: