«Ընդմիջմանը որոշում եմ ճաշել Տաշիրում: Հերիք չի եսիմ ինչքան սպասում եմ, որ մոտենան պատվեր ընդունեն, հետո էլ կրկնակի սպասում եմ մինչև բերեն պատվիրածս տաք տապակած պանիրը: Բերում են: Նախ տեսքից ընդհանրապես լավը չի, մեկի մեջից անգամ պանիրի եզրերն են երևում, որովհետև արդեն որերրոդ անգամն են տաքացնում: Ափսեի վրայի յուղի հետքերն էլ են էդ փաստում: Էլ չեմ խոսում կողքի կտրած պամիդորի մասին:
Մտածում եմˋ կարողա մենակ էդ մեկնա. մեկ էլ շրջում եմ հակառակ երեսի վրա ու տեսնում, որ հակառակ կողմն ընդհանրապես բացա: Սաղ պանիրը հալած թափածա, ու էս վիճակով ինձ բերել սնունդ են մատուցում հանրային սննդի վայրումˋ եսիմ քանի անգամ տաքացնելուց հետո:
Ի վերջո հազար ու մի թունավորում կարա լինի:
Հ.Գ. Եթե ուզում եք այսպիսի հոյակապ տապակած պանիր համտեսել, գնացեք Նժդեհի վրա գտնվող Տաշիր Պիցցա»:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Աննա Ստեփանյանը: