«Տաշիր» ընկերությունների խումբը չի հաստատում լուրերն այն մասին, որ հանդիսանում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրը:
Այդ մասին այսօր «Մեդիամաքս»- ին ասել է «Տաշիր»-ի մամուլի քարտուղար Զառա Աճեմյանը:
Այսօր հրապարակումներ են եղել այն մասին, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի հետևում կանգնած է Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտի որոշման նախագծին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: