տուն Լուրեր Տարվա լավագույնների անունները կհրապարկվեն Ուսուցչի օրը

Տարվա լավագույնների անունները կհրապարկվեն Ուսուցչի օրը

91
0

arm132264818011

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” և “Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթների եզրափակիչ հանրապետական փուլը, որին մասնակում են 44 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Մրցույթներն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:

Արդյունքների ամփոփումից հետո, հանձնաժողովները կընտրեն “Տարվա լավագույն ուսուցչին”, “Տարվա լավագույն տնօրենին” և “Տարվա լավագույն դաստիարակին”:
Ըստ ավանդույթի, հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը: Տոնի շրջանակում Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” և “Տարվա լավագույն դաստիարակ” հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները կարժանանան պարգևների:
“Տարվա լավագույն ուսուցչին” և “Տարվա լավագույն դաստիարակին” ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ:
“Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը`
•”Նվիրում երեխաներին”,

•”Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ”,

•”Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար”:

“Տարվա լավագույն տնօրեն” մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•”Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար”,

•”Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար”,

•”Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար”,

“Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•”Սիրտս նվիրում եմ երեխաներին”,

•”Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար”,

•”Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար”: