տուն Լուրեր Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգի երեք հավակնորդները

Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգի երեք հավակնորդները

113
0

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է կազմակերպության վարկածով «Տարվա ֆուտբոլիստ» անվանակարգում հայտնված 3 ֆինալիստներին` Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիայի հավաքական),Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիայի հավաքական) և Մուհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոսի հավաքական):

Հուլիսին ՖԻՖԱ-ն ներկայացրել էր 10 թեկնածուներից բաղակացած ցանկը, ովքեր պետք է պայքարեին այս մրցանակի համար:

Այդ ցանկում ընդգրկվել էին նաև Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո», Ֆրանսիայի հավաքական),Էդեն Ազարը («Չելսի», Բելգիայի հավաքական), Հարի Քեյնը («Տոտենհեմ», Անգլիայի հավաքական), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական) և Ռաֆայել Վառանը («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական):

Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք The Best FIFA Football Awards-ի ժամանակ: