տուն Քաղաքական Միջազգային Տարվա լավագույն ֆիլմը՝ «Բըրդմեն»․ Օսկարի բոլոր հաղթողները

Տարվա լավագույն ֆիլմը՝ «Բըրդմեն»․ Օսկարի բոլոր հաղթողները

81
0

and-the-oscar-goes-to-could-birdman-be-the-first-superhero-movie-nominated-for-best-picture

Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա արարողությունը։

Լավագույն ֆիլմ է  ճանաչվել «Բըրդմենը»։ Ֆիլմը նկարահանել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն եւ «Օսկարի» է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Այն պատմում է մի դերաասնի մասին, ով երիտասարդ տարիքում կատարել է «Բըրդմենի» դերը, և տասնամյակներ անց ցանկանում է կրկին վերադառնալ այդ դերին։

Օտարերկրյա լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել է «Հոլոքոստի» մասին պատմող «Իդա» ֆիլմը։ Այն մրցակցում էր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանի» հետ, սակայն լեհական ֆիլմն առաջ է անցել ռուսական սկանդալային ֆիլմից։

Վավերագրական լավագույն ֆիլմ անվանակարգում «Օսկարի» է արժանացել «Քաղաքացի չորսը» ֆիլմը, որը պատմում է ամերիկյան նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին։

Այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ ամենաշատ «Օսկարները» նվաճել են «Բըրդմեն» և «Հոթել Գրանդ Բուդապեշտ» ֆիլմերը։

«Օսկարներ» ստացել են.

երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր՝ Սիմմոնս («Ցավագարություն»),

լավագույն կոստյումներ՝ «Հոթել Գրանդ Բուդապեշտ»,

օտարերկրյա լավագույն ֆիլմ՝ «Իդա»,

գեղարվեստական կարճամետրաժ լավագույն ֆիլմ՝ «Հեռախոսազանգ»

կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ Crisis Hotline,

լավագույն ձայն՝ «Ցավագարություն»

երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր՝ Պատրիսիա Արքեթ (Պատանեկություն),

ձայնի լավագույն մոնտաժ՝ «Ամերիկյան դիպուկահար»,

անիմացիոն լավագույն ֆիլմ՝ «Հերոսների քաղաքը»,

անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «Խնջույք»,

օպերատորական լավագույն աշխատանք՝ Էմանուել Լյուբեցկի (Բըրդմեն),

գեղարվեստական լավագույն ձևավորում՝ «Հոթել Գրանդ Բուդապեշտ»,

վիզուալ լավագույն էֆեկտներ՝ «Ինտերսթելար»,

լավագույն մոնտաժ՝ Թոմ Կրոս (Ցավագարություն),

վավերագրական լավագույն ֆիլմ՝ «Քաղաքացի չորսը»,

լավագույն երգ՝ Glory (Սելմա),

ֆիլմի լավագույն երաժշտություն՝ «Հոթել Գրանդ Բուդապեշտ»

օրիգինալ լավագույն սցենար՝ «Բըրդմեն»,

լավագույն սցենարիստ՝ Գրեմ Մուր («Իմիտացիոն խաղ»),

լավագույն ռեժիսոր՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու («Բըրդմեն»),

լավագույն դերասան՝ Էդի Ռեդմեյն («Սթիվեն Հոքինգի տիեզերքը»),

լավագույն դերասանուհի՝ Ջուլիան Մուր (Դեռևս Էլիս),

լավագույն ֆիլմ՝ «Բըրդմեն»։