Հեղինակավոր «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» միջազգային մրցույթի ժյուրին հայտարարել է եզրափակիչ հասած մոդելները: Այս տարի աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման համար կպայքարեն 10 ավտոմեքենա: Հաղթողների անունները, որոնց ընտրում են ավելի քան 70 ավտոլրագրողներ ամբողջ աշխարհից, կհայտարարվեն գարնանը, հայտնում է gazeta.ru-ն:
Audi A4
BMW X1
Hyundai Tucson
Jaguar XE
Land Rover Discovery Sport
Mazda CX-3
Mazda MX-5
Mercedes-Benz GLC
Skoda Superb
Toyota Prius