Տարոն Մարգարյանի տեղը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկն է.
Այսօր, հունիսի 25-ին, Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ երևանցիներ, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետի պաշտոնը ապօրինաբար զբաղեցրած Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որևէ մեկը մուտք գործի և սպասում են իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք Տարոն Մարգարյանին ձերբակալեն:
Հավաքի մասնակիցները Տարոն Մարգարյանին անվանում են հանցագործ, իսկ քաղաքապետարանը՝ հանցագործության վայր, որտեղ մուտքը և ելքը խստիվ արգելվում է:
«Երևանը շենացնելու, կանաչապատելու, թամանյանական դիմագիծը պահպանելուն զուգահեռ` ժամանակին համահունչ կառուցապատելու փոխարեն Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման տարիներին թալանել, կեղեքել ու հարստահարել է Երևանը: Ուստի՝ նա այլևս չի կարող շարունակել իր ապօրինությունները, պետության ու քաղաքացիների հարստահարումը, չի կարող Երևան համայնքի բյուջեի հաշվին կուտակել ավար` անունը դնելով հարստություն: Եթե Հայաստատնի Հանրապետության ոստիկանությունը չարձագանքի, օրենքի տառին համապատասխան` մենք Տարոն Մարգարյանին ուղեկցելու ենք դեպի ոստիկանություն, այնուհետև՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Հանցագործի տեղը ուղղիչ աշխատանքային գաղութն է, նա իրավունք չունի այլևս մուտք գործելու երևանցիների հարկերով, արդար վաստակով կառուցված շինություն` շարունակելու թալանը» — պնդում են բողոքող երևանցիները:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
25 հունիսի 2018
Երևան