տուն Լուրեր Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

119
0

Margaryantaron1

Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնակի սիրով ու մեծարանքով է վերաբերվել կանանց և մայրերին: Ու այս տոնը ևս մեկ առիթ է` մեր երախտիքն ու գնահատանքն արտահայտելու ձեր նկատմամբ:
Արցախյան վերջին իրադարձությունները կրկին փաստեցին, որ հայ կինը ոչ միայն օջախի ամրության ու կայունության երաշխավորն է, այլ նաև հայրենիքի համար դժվարին պահին հարազատ որդու, եղբոր ու ամուսնու հետ պատրաստ է հերոսանալու և դառնալու մեր ժողովրդի հարատևության երաշխիքը: Այս օրերին ձեր ցուցաբերած անասելի կամքն ու զսպվածությունը միմիայն խոնարհումի են արժանի: Նաև ձեր մայրական սերը, սրտի ջերմությունն ու աղոթքները ուժ տվեցին մեր տղաներին ետ շպրտելու թշնամուն՝ աշխարհին ապացուցելով, որ անհնար է հաղթել հային, երբ նա իր հայրենիքը, հարազատ օջախն է պաշտպանում:
Սիրելի՛ մայրեր,
մաղթում եմ, որ ձեր աչքերը միայն ուրախության արցունքներ տեսնեն, ու թող ձեզ անակնկալի բերի միայն մանկան ուրախ ճիչը, ձեր բոլոր օրերն էլ անցնեն անամպ ու խաղաղ երկնքի տակ:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ