տուն Լուրեր Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

94
0

15350475_1568161823210224_4919984039985794308_n.thumb

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը ևս մեկ հնարավորություն է՝ ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև վերահաստատելու մեր սերը ձեր նկատմամբ:

Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի համն ու բույրը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Եվ դա բնական ու օրինաչափ է, քանզի ձեր երեխաներին ու թոռներին, նաև ընտանիքներին ուղղվող ձեր մշտական հոգատարությունն ու հոգսառատ առօրյան հանգստյան օր կամ ժամ չունի: Ու վստահաբար հենց այդ անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ, միևնույն ժամանակ նաև միտված ապագային և ժամանակի ոգուն՝ մնալով մեր ազգի հենասյունն ու հարատևման գրավականը: