տուն Լուրեր Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին

Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին

92
0

taronԵրևանի քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 175 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 10-ը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են 74 հիմնական և 119 ավագ դպրոցների թիմերը:

Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մյուս կրթօջախներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն, ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: