Երեւանի ավագանին այսօր գումարում է հերթական նիստը: Նկատենք, որ նիստը նախատեսված էր ժամը 11:00-ին, սակայն մեկնարկեց 15 րոպե ուշացումով:
Նիստի սկզբում այս մասին բարձրաձայնեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը: Նա Տարոն Մարգարյանի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, Մարգարյանն էլ մեղքը բարդեց լրագրողների վրա, հայտարարելով, որ ԶԼՄ ներկայացուցիչներն են նիստերի դահլիճի շրջակայքում ավագանու անդամներին հարցեր ուղղում, ինչի պատճառով նիստերը մեկնարկում են ուշացումով:
Սակայն նշենք, որ նիստերի դահլիճ ավագանու ՀՀԿ անդամները միասին են մտել, որից հետո ներս է մտել Տարոն Մարգարյանը:
Փայլակ Ֆահրադյան