տուն Լուրեր Տարոն Մարգարյան. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես նրան կպատասխանեմ»....

Տարոն Մարգարյան. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես նրան կպատասխանեմ». (Տեսանյութ). aravot.am

125
0

Երեկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ գործող քաղաքապետ եւ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին մի քանի մեղադրանքներ է ուղղել: Մասնավորապես Փաշինյանն ասել է.«Հետո ասում են Տարոն Մարգարյանը ճառ ասող չի, գործ անող ա, բա էդ ոնց ա թեկնածուական պաշտպանել, որ ճառ ասող չի: Երեւան հիմնադրամն ու քաղաքապետարանը տարեկան 500 միլիոն դրամ է վճարում Սերժ Սարգսյանի եղբոր «Փյունիկ» հիմնադրամին: Ինչի՞ համար, սիզամարգեր ստեղծելու համար»: Փաշինյանը նաեւ ասել էր. «Երբ որ Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզն էր պաշտպանում, ուսանողական «բանդային» շարել էր, որպեսզի լրագրողները չկարողանան տեսնել՝ նա կարողանո՞ւմ ա կարդա իր ատենախոսությունը»: Փաշինյանի այս մեղադրանքների վերաբերյալ Aravot.am-ն այսօր Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ փորձեց Տարոն Մարգարյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա դրանց որեւէ հստակ պատասխան չտվեց: Տարոն Մարգարյանը մեր հարցը լսելուց հետո ասաց՝ «Դուք Փաշինյանի մամուլի քարտուղա՞րն եք»: