Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմի ծերացմանը զուգընթաց արյան բջիջներն անխուսափելիորեն սկսում են մուտացիայի ենթարկվել և առաջանում է լեյկիմիա կամ արյան քաղցկեղ։ Այս մասին հաղորդում է BBC-։
Սովորաբար արյան քաղցկեղն ասոցացվում է երեխաների հետ, սակայն այս հիվանդության որոշ տարատեսակներ բնորոշ են նաև տարեցների համար։ Նշվում է, որ հետազոտությամբ պարզվել է, որ 90 տարեկան դարձած մարդկանց 70 տոկոսի մոտ նկատվել են գենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են լեյկոզի։ 50-ամյա մարդկանց շրջանում այդ թիվը չի գերազանցում 20 տոկոսը։
Գիտնականները զգուշացնում են, որ այս թիվն աճելու է մարդկանց կյանքի միջին տևողության աճին զուգընթաց։