Վարշավայում տարհանել են Մոդլին օդանավակայանում գտնվող մարդկանց, հաղորդում է Radio Poland-ը:
Օդանավակայանի մամուլի խոսնակը հայտնել է, որ տարհանման հստակ պատճառը դեռ հայտնի չէ:
Այժմ օդանավակայանում ստուգումներ են անցկացվում:
Մի քանի չվերթներ ուղարկվել են Վարշավայի գլխավոր միջազգային օդանավակայան: