տուն Քաղաքական Միջազգային Տարեկան թրաֆիքինգի զոհ է դառնում մինչև 800 հազար մարդ

Տարեկան թրաֆիքինգի զոհ է դառնում մինչև 800 հազար մարդ

104
0

H

Սեմ Հյուսթոնի անվան պետական համալսարանի փորձագետները հետազոտել են մարդկանց անօրինական վաճառքի շուկաները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են համալսարանին կից հանցագործությունների զոհերի ինստիտուտի պաշտոնական կայքում:

Գիտնականները պարզել են, որ տարեկան թրաֆիքինգի զոհ է դառնում 600-800 հազար մարդ: Նրանց 70%-ը սեռական ստրկության է ենթարկվում: Միայն ԱՄՆ-ի տարածքում մարմնավաճառության մեջ է ներգրավվում 100 հազար երեխա, որոնց տարիքը տատանվում է 12-14-ի միջակայքում:

Մասնագետները վստահ են, որ տուժածների մեծամասնությունը բացի ֆիզիկական խնդիրներից տառապում է հոգեկան և նյարդային շեղումներից:

Աշխատանքի հեղինակներից Քորնի Ֆրանքլինը ընդգծել է, որ ստրկության դեմ պայքարի հիմնական միջոցը տեղեկատվության տարածումն է, քանի որ մարդկանց մեծամասնությունը շարունակում է անտեղյակ մնալ այս չարիքից: